ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

«Սև կատու»՝ ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում

«Սև կատու»՝ ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում
29.12.2024 | 15:17

Քարոզչական դաշտում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների լարումներ են նկատվում, որոնք կարող են զգալիորեն մեծացնել նոր պատերազմի հավանականությունը։

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների վատթարացումը պրակտիկորեն անհնար կդարձնի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Ռուսաստանի միջնորդությամբ մյուս եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։ Իսկ դա կարձակի Ադրբեջանի ձեռքերը, ինչը ձեռնտու է և՛ իրեն, և՛ Արևմուտքին։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 6168

Մեկնաբանություններ